Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին։

 

Չեզոք PH-ով շամպուն։ Խորհուրդ է տրվում ընտրել չեզոք PH-ով շամպուն, որը նախատեսված է երեխաների համար. դրանք մշակված են նուրբ մաշկի և մազերի խնամքի համար։

Ռոզմարինի եթերային յուղ։ Այս յուղը խթանում է մազերի ֆոլիկուլները, կանխարգելում մազաթափությունը, մազերի վաղաժամ սպիտակելը: Այն նաև փայլ է հաղորդում մազերին։

Վիտամին E: Հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք մազերը պաշտպանում են վնասումից։

Կիտրոնի յուղ։ Այս յուղն օգնում է կանխարգելել չորությունը։

Շամպունի մեջ ավելացրեք 10 կաթիլ ռոզմարինի յուղ, 10 կաթիլ կիտրոնի յուղ և երկու պարկուճ վիտամին E: Լավ խառնեք, քսեք մազերին՝ գլխամաշկը մերսելով 10 րոպե։ 10 րոպե անց լվացեք տաք ջրով։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ